Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Ալերգիաները` հղիության ժամանակ. մանկաբարձ-գինեկոլոգ, Գայանե Գոմցյան

Ալերգիաները` հղիության ժամանակ. մանկաբարձ-գինեկոլոգ, Գայանե Գոմցյան

2021 Մար 12, Ուրբաթ

Շատերն են ծանոթ ալերգիկ ռեակցիաների տհաճ հետևանքներին, և հղիները ևս բացառություն չեն:   

Որո՞նք են ալերգիկ ռեակցիաների պատճառները:

Հիվանդությունը զարգանում է ալերգենի ազդեցության արդյունքում, որը, մուտք գործելով օրգանիզմ, առաջացնում է ոչ համապատասխան արձագանք: Ալերգեններ են` տան փոշին, բույսերի ծաղկափոշին, կենդանիների բուրդը և այլն: Բայց, որպես կանոն, այդ ալեգենների նկատմամբ կնոջ օրգանիզմի արձագանքը հայտնի է նախքան հղիանալը, ինչը, բնականաբար, հղիության ժամանակ առավել արտահայտվում են:

Հնարավոր է նաև` դեղորայքային ալերգիա: Հանդիպում են նաև դեպքեր, որ հղիները որևէ ալերգիկ ռեակցիա նախկինում չեն ունեցել, երբեք հակաբիոտիկներ չեն ստացել, բայց հղիության ժամանակ անտիբիոտիկ նշանակելիս` ի հայտ է գալիս ալերգիկ ռեակցիա: Նույնիսկ հոմեոպաթ միջոցները կարող են ալերգիա առաջացնել:

Ի՞նչ ախտանշաններով են արտահայտվում ալերգիաները:
Ալեգիան կարող է արտահայտվել ո՛չ միայն եղնջացանով, այլ ավելի վտանգավոր՝ անգիոէնդեմիկ արտահայտությամբ, անգամ՝ անաֆիլակտիկ շոկի զարգացումով:

Ներկայում ծանր բարդություններ քիչ են դիտվում. հղիներն այժմ ավելի գիտակից են, ժամանակին են դիմում բժշկի, կատարում նրա հրահանգները, ժամանակին են կատարում ընթացիկ հետազոտությունները:

Ալերգիկ ռեակցիան պտղի վրա ազդեցություն ունենո՞ւմ է:

Ալերգենների դեմ ապագա մոր մարմնում արտադրվում են հակամարմիններ, որոնք, բարեբախտաբար, չեն ազդում պտղի վրա, որովհետև դրանք չեն կարող թափանցել պլացենտայով: Սակայն ոչ պատշաճ կերպով անցկացրած բուժման արդյունքում, երբ շախտածին գործընթացներն ավելի են խորանում, ի հայտ են գալիս Կվինկեի այտուց, անաֆիլակտիկ ցնցումներ, օրգանիզմում թթվածնային քաղց է առաջանում, որոնք, բնականաբար, արդեն ազդում են նաև պտղի վրա:

Ինչպե՞ս է ախտորոշում ալերգիան և ի՞նչ անհրաժեշտ հետազոտություններ են կատարվում:

Ալերգիաների ժամանակ անպայման հետազոտվում է լյարդի ֆունկցիան, որոշվում են ալերգենները, հակամարմինները, կատարվում է դոպլեր հետազոտություն, պտղի գերձայնային հետազոտություն՝ ալերգիայի ֆոնի վրա թթվածնային քաղցը որոշելու համար:

Ո՞ր ալերգիաներն են ավելի հաճախ հանդիպում հղիների մոտ:

Ներկայում հղիների մոտ առավել հանդիպող ալերգիկ ռեակցիաները սննդային և սեզոնային ալերգիաներն են: Հանդիպում է նաև դեղորայքային ալերգիա, որը կարող է հայտնաբերվել հղիության ընթացքում:

Սովորաբար, հղիությունից հետո նոր ի հայտ եկած ալերգիաներն անցնում են, իսկ եթե չեն անցնում, ապա պահպանվում են թեթև արտահայվածությամբ: Դեղորայքային ալերգիայի պարագայում, բնականաբար, որպես ռիսկի գործոն, հետագայում պետք է այդ դեղերի ընդունումը բացառել:

Կա՞ն ալերգիաների բուժման առանձնահատկություններ` հղիության ժամանակ:

Գինեկոլոգի և ալերգոլոգի համատեղ որոշմամբ, որոշակի հետազոտություններ կատարելուց հետո, նշանակվում են հիմնականում հակահիստամինային պատրաստուկներ, որոնց ընտրությունը լայն է:  Եթե կինը հղիությունից առաջ ունեցել է ալերգիկ դրսևորումներ, առկա է բրոնխեալ ասթմայի ախտորոշում՝ կնոջն այդ վիճակից դուրս բերելու համար, թերապիան ընտրվում է ավելի քիչ վնասելու սկզբունքով:  Ալերգիկ ռեակցիայի հետ մեկտեղ` կնոջ մոտ նաև բրոնխեալ ասթմայի արտահայտվածության դեպքում, հորմոնալ բուժումն անփոխարինելի է: Բրոնխեալ ասթմայի դեպքում օգտագործվող դեղերի ընդունումը՝ ներառյալ հորմոնալ բուժումը շարունակվում կամ նշանակվում է հղիության ընթացքում, սովորաբար, կարճ ժամկետով և փոքր դոզաներով, որի պարագայում պտղի վրա առանձնապես ազդեցություն չեն ունենում:

Քանի որ երկրորդ եռամսյակում երեխայի մակերիկամների կողմից սկսվում է կորտիկոստերոիդների արտադրությունը, ապա ասթմայով հիվանդ հղիի մոտ վիճակը գնալով բարելավվում է:

Նշանակվում են նաև հորմոնալ քսուկներ` 12 շաբաթականից, քանի որ մինչև այդ պտուղը դեռևս ձևավորվում է և հորմոնները կարող են ազդել պտղի վրա:
Բուժման հիմնական սկզբունքը ալերգիկ ռեակցիաների շղթայի ընդհատումն է, բայց, իհարկե, ավելի ճիշտ է, ընդհանրապես, թույլ չտալ, որ ալերգենը մտնի օրգանիզմ: Այդ պատճառով հղին պետք է օգտագործի հիպոալերգենային սննդակարգ: Մթերքներից շատ վտանգավոր են ձուն, ձուկը, էկտոզիկ ծովամթերքը, ցիտրուսները, կարմիր մրգերը:  

Առավել բարդ դեպքերում ալերգիաների բուժումն իրականացվում է  հիվանդանոցային պայմաններում:

Ինչպե՞ս կանխարգելել:

Կանխարգելման համար խորհուրդ է տրվում ավելի շատ օդափոխել բնակարանը, աշխատավայրը, իրականացնել խոնավ մաքրում, որը կօգնի ազատվել և՛ փոշուց, և՛ հետևաբար, խայթոցներից, որոնք ևս կարող են ալերգիայի պատճառ դառնալ:

Կարևոր է նաև օդի խոնավացումը՝ վազոմոտոր ալերգիկ ռինիտի կանխարգելման համար (սենյակում օդի անհրաժեշտ խոնավությունը 50-70 տոկոս է): Եթե մինչև հղիությունը տանը կենդանի է պահվել, ուրեմն հղին արդեն սովոր է դրան, և դժվար թե այդ կենդանու ալերգենները նպաստեն ալերգիկ գործընթացների զարգացմանը: Նման դեպքում անհրաժեշտ է ալերգիայի այլ պատճառ փնտրել: Սակայն հղիության ընթացքում նոր կենդանու ի հայտ գալն, արդեն, կարող է ալերգիայի պատճառ դառնալ :

Կարևոր է զգույշ լինել նաև լվացող հեղուկներից, միջոցներից, և, եթե մինչև հղիությունը դրանք խնդիր են առաջացրել, բնականաբար, պետք է այդ միջոցների օգտագործումը հասցնել նվազագույնի:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը